Կատալոնական «Բարսելոնա»-ն վերջնականապես որոշել է վաճառել թիմի պաշտպան Դանի Ալվեսի տրանսֆերը:
Բրազիլացի պաշտպանին իր թիմի կազմում չի տեսնում ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Լրատվամիջոցները հայտնում են, որ տրանսֆերի գինը կարող է կազմել մոտ 5 մլն եվրո: «Բարսելոնա»-ն պատրաստվում է Ալվեսի փոխարեն գնել կոլումբիացի ֆուտբոլիստ Խուան Կուադրադոյի տրանսֆերը:
Նշենք, որ վերջերս տեղեկություններ էր շրջանառվում, թե Ալվեսի տրանսֆերը պատրաստ են գնել անգլիական «Լիվերպուլ»-ն ու իտալական «Ինտեր»-ը:









































