Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի նորեկ Կեյլոր Նավասի մասին.
«Կեյլոր Նավասն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Նա ֆուտբոլիստ է, որը բացմիցս է ապացուցել իր պրոֆեսիոնալ որակները: Այժմ Նավասին սպասվում է իր կարիերայի ամենագլխավոր փորձությունը: Նա ուներ տրանսֆերային առաջարկներ մի քանի այլ ակումբներից, սակայն որոշեց, որ պետք է հանդես գա «Ռեալ Մադրիդ»-ում»-, ասել է Պերեսը:
Հիշեցնենք, որ Կեյլոր Նավասի շանորհանդեսը տեղի է ունեցել այսօր՝օգստոսի 5-ին: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի մասին մանրամասներ չեն հաղորդվում:







































