Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգի Դիջլե համալսարանում այսօր հայտնաբերվել է երեք ռումբ: Դրանից հետո համալսարանի անձնակազմն անմիջապես տարհանվել է:
Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության բրիգադներ ու ռումբ վնասազերծող մասնագետներ: Նրանց հաջողվել է վնասազերծել երեք ռումբերից մեկը: Ներկայումս աշխատանքներ են տարվում մյուս երկու ռումբերի վնասազերծման ուղղությամբ: