Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Վերջապես ե՞րբ են երկրաշարժից անօթևան ընտանիքներին զերծ պահելու ավելորդ թղթարարությունից և քաշքշուկներից

ՀՀ քաղաքաշինության նախարարության` աղետի գոտու բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խումբը Գյումրիում 2009-2010 թթ. բնակարան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու էր հրավիրել անօթևանների հերթացուցակում հաշվառված 2400 ընտանիքների, սակայն պահանջվող փաստաթղթերը կարողացան ներկայացնել նրանցից ընդամենը 1200-ը:
Àëï áõëáõÙݳëÇñáõÃÛáõÝÝ»ñ` հարյուրավոր անօթևան ընտանիքների կողմից փաստաթղթեր չներկայացնելու հիմնական պատճառն այն է, որ այդ ընտանիքների մեկ կամ մի քանի անդամներ երկար ժամանակ է` բացակայում են Հայաստանից, նրանցից շատերի նույնիսկ գտնվելու վայրի մասին նման խդիրներ ունեցող անօթևան ընտանիքների անդամները, իրենց պնդմամբ, վաղուց տեղեկություններ չունեն: Կան նաև դեպքեր, երբ բացակա անդամների անձնագրերի վավերականության ժամկետը վաղուց լրացել է, ուստի նրանք այդ և տարաբնույթ այլ պատճառներով չեն կարողանում լիազորագրեր ուղարկել:

Հիմնականում վերոհիշյալ պատճառներով էր, որ ծանր կենցաղային ու սոցիալական պայմաններում բնակվող հազարավոր անօթևան ընտանիքներ չկարողացան ՀՀ կառավարության N 432 որոշմամբ պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները ձևավորել և հանձնել հանձնաժողով` բնակարաններ ստանալու իրենց իրավունքից օգտվելու նպատակով:

Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացի դեռ մեկնարկին` 2009 թ. դեկտեմբերին պարզ դարձավ, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել երկրաշարժից անօթևան ընտանիքներին բնակարանների հատկացման կառավարական համապատասխան որոշումներում:

¶ÛáõÙñáõ ¦ÞÇñ³Ï Ï»Ýïñáݧ ÐÎ-Ý ևս 2010 թ.-ին ՀՀ կառավարության N 432 որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով մի շարք դիմումներ ¿ ÑÕ»É ՀՀ կառավարությանը: Մասնավորապես 2010 թ. փետրվարի 2-ին վարչապետ Տ. Սարգսյանին և քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին հղած դիմումով առաջարկեÉ »Ý վերանայել հիշյալ որոշումը և ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող այն անօթևան ընտանիքներին, ովքեր ունեն փաստաթղթերի համալրման խնդիրներ իրենց ընտանիքի անդամների Հայաստանից բացակայելու պատճառով, հնարավորություն ընձեռել օգտվելու բնակարան ստանալու իրենց իրավունքից` պայմանով, որ բնակարան ստացողը համապատասխան պարտավորագրով ստանձնի բացակայողների նկատմամբ բնակարանային պարտավորություններ նրանց վերադառնալու դեպքում (http://shirakcentre.org/index.php/hy/documents/210-2010-09-01-11-36-45.html ):

ՀՀ կառավարությունը 2010 թ. օգոստոսի 5-ին ընդունեց 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 և 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշումներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 1402-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետում փոփոխություն կատարելու մասին որոշում:

Կատարված փոփոխություններով պիտի հնարավորություն տրվեր բնակարանի հավակնորդ անօթևան ընտանիքների ներկա անդամներին` ընտանիքի բացակա անդամի անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության մասին գրավոր հայտարարությամբ օգտվելու բնակարան ստանալու իրենց իրավունքից: Նույն որոշման համաձայն` փաստաթղթեր չներկայացրած անդամն այլևս ընտանիքի կազմում չի հաշվառվում, ավելին` բացակա անդամի բնակարանային ապահովման նկատմամբ պետական պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված:

Անշուշտ, այդ փոփոխությունները կարելի էր համարել շոշափելի աջակցություն հարյուրավոր այն անօթևան ընտանիքներին, որոնք իրենց ընտանիքների անդամների փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով անցած տարիներին չէին կարողացել բնակարան ստանալ:

Մյուս կողմից, այդ որոշումը ևս ունի բացասական կողմ, քանի որ ընտանիքի բացակա անդամներին որպես շահառու չդիտարկելով` ընտանիքներից շատերը կկորցնեն բնակմակերես: Ավելացնենք, որ առանց այդ էլ ՀՀ կառավարության N 432 որոշմամբ աղետի գոտու անօթևան ընտանիքի անդամներին հատկացվում է երկրաշարժին կորցրած բնակարանի սենյակների թվից պակաս սենյակներով բնակարան, եթե ընտանիքի անդամների թվաքանակը պակասել է, սակայն մյուս դեպքում, եթե անօթևանի ընտանիքի կազմն ավելացել է, սենյակների քանակը չի ավելացվում և տրվում է ճիշտ այնքան, որքան կորցրել են երկրաշարժին։

Նաև ուզում ենք նշել, որ մինչ ՀՀ կառավարության 432-րդ որոշման մեջ փոփոխություններ կատարելը բնակարանների բաշխման հանձնաժողովը տասնյակ անօթևան, բացակա անդամներ ունեցող ընտանիքներին պատասխանում էր, թե իրենց խնդրին կանդրադառնան, որպես շահառու կճանաչեն և բնակարաններ կհատկացնեն աղետի գոտում բնակարանների կառուցման երկրորդ փուլում` 2011 թվականին, կառավարության կողմից սպասվող փոփոխությունները կատարելուց հետո:

Անօթևան ընտանիքները, լսելով հանձնաժողովի հորդորները, համբերատար ևս մեկ տարի սպասեցին:

Սակայն այս տարի, երբ արդեն սկսվել է երկրորդ փուլով բնակարանների բաշխման նպատակով փաստաթղթերի ընդունումը, ընտանիքի բացակա անդամներ ունեցող անօթևանները կրկին հայտնվել են փակուղու առջև, քանի որ բնակարանների բաշխման հանձնաժողովին աջակցող աշխատանքային խումբը նրանցից պահանջում է 2010 թ. օգոստոսի 5-ի որոշմամբ սահմանված և Գյումրու նոտարական գրասենյակում վավերացված հայտարարություն այն մասին, որ իրենց բացակա անդամի վերադառնալու դեպքում իրենք պատրաստ են նրան ապահովել բնակմակերեսով: Սակայն Գյումրու նոտարական տարածքի նոտարը տարաբնույթ պատճառաբանություններով սովորաբար հրաժարվում է վավերացնել շահառուների կողմից կառավարության վերոհիշյալ որոշմամբ պահանջվող հայտարարությունները:

Օրերս ¦ÞÇñ³Ï Ï»Ýïñáݧ ÐÎ-Ý արձագանքելով Çñ»Ýó գրասենյակ դիմած անօթևանների բողոքներին, հանդիպեÉ »Ý Գյումրու նոտարական տարածքի նոտար Ռոբերտ Մուկուչյանի հետ: ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման չկատարելն ու բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների հայտարարությունները միայն բացառիկ դեպքերում վավերացնելը նոտարը պատճառաբանեց այն հանգամանքով, թե իրեն հիմնականում հավատ չեն ներշնչում դիմողների այն հայտարարությունները, ըստ որոնց նրանց ընտանիքների բացակա անդամները իրոք չեն կարող լիազորագրեր ուղարկել: Ապա նա նաև կասկածանք է հայտնել, թե շատ քաղաքացիներ հնարավոր է որ բնակարանը ստանալուց անմիջապես հետո վաճառեն, քանի որ ի տարբերություն նախորդ տարիների` ներկայումս նման արգելք չկա: Նոտարը հավաստիացրել է, որ ինքն իր մտավախությունների մասին տեղյակ է պահել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Նոտարը շահառուներին հիմնականում խորհուրդ է տալիս դիմել դատարաններ և իրենց ընտանիքների բացակա անդամներին անհայտ բացակայողներ ճանաչելով լուծել այդ հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում