ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին:
Վիկտոր Խրիստենկոն ՀՀ նախագահին ներկայացրել է Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները:
Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի Հանրապետության փոխգործակցության հնարավոր ձևաչափերը:











































