Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են 72 կմ երկարությամբ ջրանցքի շինարարության ծրագրերի մասին, որը կձգվի Սուեզին զուգահեռ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սուեզի ջրանցքի հարցերով զբաղվող ղեկավարությանը:
Ղեկավարության գնահատականներով՝ նոր ջրանցքի շինարարությունը կարժենա 4 մլրդ դոլար:
Սուեզի ջրանցքը կարևորագույն համաշխարհային տրանսպորտային զարկերակներից մեկն է, որով Եվրոպայից Ասիա և հակառակը ամեն օր անցնում են մի քանի տասնյակ նավեր՝ առանց Աֆրիկայի շուրջ տևական ժամանակահատված լողալու:











































