Google համացանցային ընկերությունն իշխանություններին է փոխանցել տեղեկություն իր Gmail փոստային ծառայության օգտատերերից մեկի մասին՝ այն բանից հետո, երբ նրա փոստարկղում մանկական պոռնոգրաֆիա է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կորպորացիան կապվել է երեխաների պաշտպանության գործակալության հետ, որն էլ իր հերթին հայտնել է ոստիկանությանը: Արդյունքում, ամերիկյան Հյուսթոն քաղաքում բնակվող տղամարդը ձերբակալվել է:
41-ամյա ձերբակալվածը նախկինում արդեն մեղավոր էր ճանաչվել սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Նրան մեղադրել են մանկական պոռնոգրաֆիայի պահման մեջ՝ հայտնել է ոստիկանությունը:
![]()









































