Դեկտեմբերի 17-ին կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Ինչպես այսօր գործադիրի նիստում տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, նախատեսվում է քննարկել բոլոր այն կիսատ մնացած նախագծերը, որոնք այսօրվա նիստում չի հաջողվի ավարտել:
Դ.Սարգսյանը նշեց, որ մինչև օրվա վերջ կպարզեն, թե ինչ կլինի, և խմբագրված տարբերակը կներկայացնեն Տիգրան Սարգսյանի ստորագրությանը:









































