Իսրայելական բանակը վերսկսել է լիարժեք ռազմական գործողությունը Գազայի հատվածում՝ տարածքի մի մասում յոթժամյա մարդասիրական հրադադարից հետո, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Իսրայելը կշարունակի գործողությունը, քանի դեռ տարածաշրջանում չի ապահովվի մշտական անվտանգություն։
Չնայած այն բանին, որ օրվա ընթացքում մարտերի ինտենսիվությունը նվազել է, պաղեստինցիները Իսրայելին մեղադրել են զինադադարի խախտման համար։ Նրանց խոսքով՝ Իսրայելը գնդակոծել է Գազայի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարը, ինչի հետևանքով զոհվել է ութամյա մի աղջնակ։
Իսրայելն, իր հերթին, գրոհայիններին մեղադրել է իր տարածքի վրա հրթիռներ արձակելու մեջ։








































