1994 թվականին Ադրբեջանն էր մեզանից ծնկաչոք զինադադար խնդրում: Եթե ալիևյան վարչախումբը շարունակի կրակի հետ խաղալ, ապա այդ կրակը կհասնի Բաքու: Այս մասին Shamshyan.com-ին տված հարցազրույցում ասել է ԵԿՄ նախագահ, գեներալ,-լեյտենանտ, զորավար Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին:
–Պարոն Գեներալ հայ և ադրբեջանական սահմանակետերում բախումները հաճախակիացել են: Ինչպե՞ս է արձագանքում Երկրապահը:
– Այդ բախումները միշտ էլ եղել են: Սակայն ես կարծում եմ, ամեն ոք պիտի ապրի իր բնականոն կյանքով: Մենք հիմա շարունակում ենք մեր ավանդական ուխտագնացությունը Հանրապետության մարզեր: Ընդամենը մի քանի օրից կսկսվի մեր Երկրապահական ավանդական ուխտագնացությունը դեպի Արցախ, գնալու ենք սահմանապահ մեր ժողովրդի հետ հանդիպելու: Համույթներ ենք տանում մեր ազատագրած գյուղերում, հենց սահմանի բերան բնակչության ու բանակի համար համերգներ կազմակերպելու,
–Ալիևը ադրբեջանցի զինվորների կյանքի գնով ուզում է իր դիրքերը ամրապնդել և հայրենասեր երևալ:
-Բայց ինչպես միշտ, ակնպես էլ վերջին օրերի դեպքերը ցույց են տալիս, որ մեր բանակը զինվորից մինչև նախարար ու Գերագույն Գլխավոր հրամանատար պատրաստ է հակահարված տալուն, և թշնամու երազանքը մնում է անհաս: Մենք Երկրապաներս 24 ժամ բանակի կողքին ենք, որովհետև բանակը մեր զավակն է: Հանրապետության բոլոր շրջաններում հատկապես սահմանամերձ գյուղերում 24 ժամ շարունակ գործում են Երկրապահ բաժանմունքները, ուր հավաքագրված են պատերազմի բոհով անցած տղերքը: Եթե ալիևյան վարչախումբը շարունակի կրակի հետ խաղալ, ապա այդ կրակը կհասնի Բաքու: 1994 Թվականին նրանք են մեզանից ծնկաչոք զինադադար խնդրել: 20 Տարի սպասել եմ, եթե քամակները բացեն, նորից եմ ասում, ես Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ shamshyan.com-ում








































