Անգլիական «Արսենալ»-ի պաշտպան Թոմաս Վերմալենը շուտով կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:
«Բարսելոնա»-ն բավական երկար ժամանակ չի կարողանում թիմ հրավիրել նոր պաշտպանի: ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը չցանկացավ կարիերան շարունակել Իսպանիայում, իսկ «Լիվերպուլ»-ի դանիացի պաշտպան Դանիել Ագերի հետ ընթացող բանակցություններն անհաջողությամբ ավարտվեցին:
Սակայն «Բարսելոնա»-ն վճռական է տրամադրված, և ակումը, այնուամենայնիվ, կհամալրվի կենտրոնական պաշտպանով: «Բարսելոնա»-ն համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ Վերմալենի տրանսֆերի հարցում: Հայտնում է Marca-ն: Ֆուտբոլիստը «Բարսելոնա» կտեղափոխվի 12 մլն եվրոյի դիմաց: Վերմալենը շուտով կհամաձայնեցնի անձնական պայմանագրի կետերը «կապտանռնագույններ»-ի հետ ու դրանից հետո պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին:










































