iPhone 6-ի թողարկումը, հնարավոր է, հետաձգվում է Չինաստանում ֆաբրիկայում պայթյունի պատճառով, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով TechWeb-ին: Խոսքը Կունշան քաղաքի մետաղագործական գործարանի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին է և որի հետևանքով 75 մարդ է զոհվել:
Այդ պայթյունից հետո, որի պատճառը, ենթադրաբար, օդ բարձրացած փոշու բռնկումն է եղել, Չինաստանի իշխանությունները հրամայել են դադարեցնել բոլոր գործարանների աշխատանքը և անվտանգության գլոբալ ստուգում անցկացնել:
Այդ միջոցառումը վերաբերում է նաև Hon Hai Precision Industry ընկերության գործարաններին, որը Foxconn ապրանքանիշի ներքո զբաղվում է iPhone-ի նոր մոդելի արտադրությամբ:
Ենթադրվում է, որ iPhone 6-ի շնորհանդեսը կլինի 2014-ի աշնան սկզբին: Միաժամանակ, Apple-ն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանում իրավիճակը:










































