Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհն առաջարկել է նախագահական ընտրություններն անցկացնել մինչև այս տարվա վերջը:
Առաջարկը նա ներառել է ընդդիմությանը ներկայացրած փոխզիջումային փաստաթղթում` երկրում ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ Եմենի նախագահը հրաժարվում էր ժամանակից շուտ հրաժարական տալ` խոստանալով 2013թ. պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չառաջադրվել հերթական անգամ: Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1978թ.:
Հիշեցնենք նաև, որ այսօր Սալեհն արտակարգ դրություն է սահմանել երկրում, ինչպես նաև դադարեցրել է սահմանադրության գործողությունը: