Այսօր՝ օգոստոսի 3-ին, գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը ընկերական հանդիպում է անցկացնում շվեյցարական «Ռապերշվիլ»-ի հետ: Հանդիպումը մեկնարկել է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Առաջին խաղակեսից հետո «Բորուսիա»-ն հաղթում է 0:6 հաշվով: Թիմի 4-րդ գնդակը հեղինակել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:








































