Daily Mail-ը գրում է, որ չինական «Շանհայ Շենհուա»-ի ու Կոտ դʹԻվուարի ազգային հավաքականի հարձակվող Դիդյե Դրոգբան ձմեռային արձակուրդի ընթացքում մարզվում է անգլիական ակումբի հետ:
Աղբյուրի հաստատմամբ՝ կոտդիվուարցին մարզվում է ոչ թե «Չելսի»-ի համար, այլ «Չելսի»-ի հետ՝ ֆիզիկական պատրաստությունը պահպանելու նպատակով:
Հատկանշական է, որ Դրոգբան «Չելսի»-ի հետ մարզվել է 18 համարի մարզաշապիկով:









































