Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է Ա Սերիայի գալիք մրցաշրջանի ֆավորիտների մասին.
«Ամենամեծ շանսերը ունեն «Յուվենթուս»-ն ու «Ռոմա»-ն: Կարելի է առանձնացնել նաև «Ինտեր»-ին, որը նոր և երիտասարդ թիմ է կառուցում: Չի կարելի մոռանալ նաև «Միլան»-ին ու «Ֆիորենտինա»-ին: Եթե մենք ևս մի քանի նոր ձեռքբերումներ ունենանք, ապա դա կլինի մեր գլխավոր տնօրեն Ռիկարդո Բիգոնուի ու իր աշխատանքային թիմի շնորհիվ: Նրանք հիանալի են աշխատում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում»-, Բենիտեսի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Բենիտեսը «Նապոլի»-ի գլխավոր մարզիչի պարտականությունները կատարում է 2013 թվականից:







































