Էրոտիկ պարի պարուհի Լունա Բելլան Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում շշմեցրել է հասարակական տրանսպորտի ուղևորներին, հայտնում է Life News Online-ը:
Մեքսիկացի ստրիպտիզ-պարուհին երկրի ամենախոշոր քաղաքներից մեկի` Մոնտերեյի մետրոյում թեժ շոու է կազմակերպել:
Սպորտային հագուստով գրավիչ աղջիկն ապշեցրել է ոչինչ չկասկածող ուղևորներին, երբ իր տեղում նստած` հանել է տաբատը: Այնուհետ պարուհին անցել է իր գրգռիչ պարին:
Գեղեցկուհին հիացած հանդիսատեսի առաջ, որոնցից շատերը տեսագրել են նրա պարը, առանց շփոթվելու հանել է հագուստը:
Պարը տևել է մոտ 4 րոպե, մինչև Բելային մոտեցել է ուղևորներից մեկն ու խնդրել հագնվել, որովետև վագոնում երեխաներ են եղել:
Ստրիպտիզ-պարուհին, որն առանց վարանելու իր արածի տեսագրությունը տեղադրել է համացանցում, ասել է, որ այդ քայլին է գնացել, որպեսզի ցույց տա տրանսպորտում անվտանգության աշխատակիցների բացակայությունը:










































