Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

«Երկիրը ձեռքից գնում է». Արամ Մանուկյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հնարավորություն չէր ունեցել կառավարությանը հարց ուղղել, բայց հարմար առիթ ունեցավ հարցը հնչեցնելու Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի եթերում, չնայած հրավիրվել էր բոլորովին այլ թեմաներով խոսելու համար:

Նա անդրադարձել է մարզերից անշարժ հուշարձաններ Երևան բերելուն՝ դա համարելով անընդունելի, քանի որ, ըստ նրա, հուշարձանն արժեք է ներկայացնում իր տեղում:

«Թեղուտում կա հուշարձան և, որպեսզի հանքերի շահագործմանը չխանգարի, բերել են Երևան: Կառավարությունն ասում է, որ հանքերն առաջնահերթ են, մշակույթը խանգարում է հանքերին»,- ասել է ՀՀՇ վարչության նախագահը:

«Ոչ մեկը ոչ մեկին չի սպասում, շատ ակտիվ քաղաքական գործընթացներ են. դա և՛ պառլամենտում է զգացվում, և՛ պառլամենտից դուրս: Այսօր ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը քննարկումներ են անցկացնում: Միավորիչ եզրերն ավելի շատ են, քան խանգարողները: Ես ամենաշատը կարևորում եմ այն, որ ցանկություն կա միասին աշխատելու: Շատ քաղաքական ուժեր գտնում են, որ միայնակ դժվար է պայքարել, մանավանդ՝ նախագահական ընտրություններում»,- ասել է Արամ Մանուկյանը և հավելել, որ այժմ ոչ թե համագործակցում են, այլ փորձում համագործակցության հիմքեր ստեղծել:

Ընդդիմադիր ուժերին մտահոգող ամենաառաջնահերթ խնդիրը, ըստ նրա, արտագաղթն է, որը իշխանությունը ոչ միայն չի կանխում, այլև նպաստում է ծավալների կրկնապատկմանը՝ ընտրությունների իմաստը դարձնելով անիմաստ: Արամ Մանուկյանը նշել է, որ առաջադրված բոլոր խնդիրները կարող է լուծել 15 ուժերի միասնություն կազմող ՀԱԿ-ը, բայց իրենք քննարկումներ են անցկացնում այլ ուժերի հետ՝ փորձելով միասնական օրակարգ ձևավորել, և եթե կարողանան հասնել միասնական թեկնածուի, ապա արդյունքը լավ կլինի:

ՀԱԿ-ում, նրա խոսքերով, կան անձինք, որ դեմ են այլ թեկնածուի, բայց իրենց մոտ, եթե մեկ հոգի դեմ է, համաձայնություն չի կայացվում, իսկ կայանալու դեպքում բոլորը ենթարկվում են: «Թեկնածուի հարց դեռ չենք քննարկել: Հարցը ոչ թե թեկնածուն է, այլև խնդիրների միասնական քննարկումը: Իսկապես այս քաղաքական ուժերը քաղաքական քննարկման են, ոչ թե անձի շուրջ: Դժվար հասկանալի բան եմ ասում, բայց այսպես է: Երկիրը ձեռքից գնում է: Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ չգիտի՝ առաջադրվելո՞ւ է, թե՝ ոչ, ԲՀԿ-ն դեռ չգիտի՝ ում է առաջադրելու»,- ասել է Արամ Մանուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում