Իրանցի հայտնի այլախոհ և մտածող Հաշեմ Աղաջարին է մեկ տարվա խիստ ռեժիմով կալանքի է դատապարտվել «հակակառավարական քարոզի» համար: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով Իրանի մամուլը:
Հիշեցնենք, որ 2003-ին Հաշեմ Աղաջարին մահապատժի էր դատապարտվել, երբ ասել էր, որ մահմեդականները կապիկներ չեն, որպեսզի կուրորեն հետևեն հոգևոր սպասավորներին:
2004 թ. այն փոխարինվեց 5 տարվա կալանքով, իսկ 2006-ին նրանից հանվեցին բոլոր մեղադրանքները:








































