Գետառի հարևանությամբ Օղակաձև այգում փակված սրաճարանների թիվն ավելանում է, այն կամաց-կամաց վերածվում է «կործանված նավերով» տարածքի: Ընդ որում՝ հիմնականում փակվում են այն սրճարանները, որոնք չեն կարողանում իրենց շրջանառությամբ մարել հարկային տուրքերը և եկամուտ ապահովել, քանի որ այցելուների թիվը տարեցտարի նվազում է: Այգու փակված սրճարանների տարածքներում գտնվող կիսաքանդ տաղավարներն ու տեղ-տեղ թողած անպետք գույքը այդպես էլ այգու տարածքից չեն հանվում, տարածքը տեսքի չի բերվում, անգամ կան փակված սրճարանների տարածքներում ծառեր, որոնք չորանում են. շրջակայքում քարու¬քանդ եղած բետոնե հատակ է, ժանգոտված ձողեր ու բորբոսով պատված շատրվաններ: Իսկ այսպես կոչված՝ լքյալ տարածքներին «տեր չեն» կանգնում, և մարդիկ ամեն անգամ երբեմնի հանգստի գոտի հանդիսացող «Օղակաձև» այգով անցնելիս նախընտրում են արագ-արագ հեռանալ:








































