Նիդերլանդների արտաքին առևտրի ու համագործակցության զարգացման նախարար Լիլիանե Պլումենը հաղորդել է, որ երկիրը 750 հազար եվրո կտրամադրի Գազայի բնակչության անհապաղ օգնության համար:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում:
«Ամենասարսափելին այն է, որ ամենից շատ տուժում է հենց խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաները, ովքեր ոչ մի կապ չունեն հակամարտության հետ»,- ասել է Պլումենը:

Նախարարության տվյալներով՝ ավելի քան 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի, մոտ 6-ը վիրավոր է: Տարածաշրջանին հումանիտար աղետ է սպառնում, որը փորձում են կանխել Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն և այլ կազմակերպություններ: Այդ նպատակների համար հարկավոր է նվազագույնը 14,5 մլն եվրո, սակայն այս պահին հավաքվել է այդ գումարի միայն 16%-ը:
Այդ 750 հազար դոլարից բացի՝ Նիդերլանդներն անցած շաբաթ 500 հազար եվրոյի ներդրում էր իրականացրել, իսկ ավելի վաղ 1,5 մլն եվրո էր հատկացրել:










































