Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը առաջարկել է միջազգային հսկողության ներքո սահմանային անցումներ բացել, որպեսզի ՀԱՄԱՍ-ը չսպառնա Գազայի խաղաղ բնակչությանը: Այդ մասին հաղրոդել է Deutsche Welle թերթը:
Նախարարն ընդգծել է, որ ներկա դրությամբ Գազայում գտնվում է մոտ 2 մլն մարդ, ովքեր տառապում են այն բանից, որ տարածքը վերահսկվում է «մի խմբի կողմից, որը չի ճանաչում Իսրայելի գոյություն ունենալու իրավունքը և իր զենքը տեղակայում է բնակելի թաղամասերում ու դպրոցներում»:
Բացի այդ, Շտայնմայերը հայտարարել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի հետ առաջարկում են վերսկսել ԵՄ-ի սահմանային առաքելությունը Մերձավոր Արևելքում:
Ավելի վաղ Նիդերլանդների կառավարությունը հայտարարել էր, որ 750 հազար եվրո կտրամադրի Գազայի բնակիչներին օգնություն հատկացնելու համար:








































