ՀԱՄԱՍ պաղստինյան շարժումը «անտանելի գին» կվճարի, եթե Գազայի հատվածում շարունակի Իսրայելի քաղաքների հրթիռակոծությունը: Նման հայտարարությամբ ելույթ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է ITAR-TASS-ը:
ՀԱՄԱՍ-ում «պետք է հասկանան, որ անկախ ժամանակից, իրենք ստիպված կլինեն անտանելի գին վճարել` իրենց սեփական գնահատականներով` հրթիռակոծությունը շարունակելու համար», ասել է վարչապետը: Նեթանյահուն նաև ընդգծել է, որ արդեն 26 օր շարունակվող «Պաշտպանության սահման» գործողության խնդիրներից մեկը բնակիչներին անդորրը վերադարձնելն է:











































