Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության էսկալացիան լուրջ սպառնալիք է Հարավային Կովկասի կայունությանն ու խաղաղությանը:
ԳԱԼԱ–ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ամերիկացի քաղաքագետ, International Market Analysis ընկերության տնօրեն Արիել Կոենը:
Նրա խոսքերով, միջազգային լրատվամիջոցները, ցավոք, չեն լուսաբանում այդ պատմությունն այնպես, ինչպես Սիրիայի և Իրաքի մասսայական արյունահեղությունը:
Արիել Կոենը կարծիք է հայտնում, որ հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում առկա իրավիճակն ու ռազմական գործողությունների էսկալացիան պետք է նույնպիսի ուշադրության արժանանա, ինչպես Գազայի և Ուկրաինայի դեպքերը:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում









































