Վրաստանում իրականացված ձերբակալությունների վերաբերյալ IPN-ի հարցադրմանն ի պատասխան՝ այսօր Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ավարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտում ձերբակալություններին, սակայն Վրաստանը պարտավոր է հարգել օրենքի գերակայությունը:
Նա նաև նշել է, որ այդ հարցը քննարկվել է հանդիպման շրջանակներում, սակայն միջամտություն ՆԱՏՕ-ի կողմից չի լինելու, Վրաստանը պարտավոր է տալ ընթացակարգային երաշխիքներ, որպեսզի այդ ձերբակալությունները չդիտարկվեն որպես քաղաքական, քանի որ դա կործանարար կլինի:
Նշվել է նաև, որ Վրաստանը լուրջ քննություն է հանձնել: Եվ որ Վրաստանից ակնկալում են նախագահի և նոր կառավարության առանց ցնցումների համագործակցություն, ինչպես նաև հաջորդ տարի ազատ և թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացում:











































