Ֆիննական NOKIA հեռահաղորդակցության հսկայի ղեկավարությունն այսօր հայտարարել է, որ Գերմանիայում սպասարկման 16 կենտրոն կփակի, փոխանցում է ITAR-TASS-ը:
Աշխատանքից կազատվի ընկերության 1 000 աշխատակից, նշվում է NOKIA-ի հայտարարության մեջ: «Այդ մասնաճյուղերի գործունեությունը շահույթ չի բերում»,- նշված է փաստաթղթում:
NOKIA-ն Գերմանիայի 75 քաղաքներում սպասարկման 100 կենտրոն ունի: Այնտեղ զբաղված աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է 9 100-ի:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ NOKIA-ն ֆիննական Exilion Capital Oy ներդրումային ֆոնդին վաճառում է Էսպոո քաղաքի իր շտաբ-գրասենյակը: Գործարքի ենթադրյալ գումարը 170 մլն եվրո է:
Սպասվում է, որ NOKIA-ն, որի վնասները 2012-ի երրորդ եռամսյակում կազմել են 755 մլն եվրո, երկարաժամկետ վարձակալության կվերցնի շենք Exilion-ից:











































