Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկել է շախմատային օլիմպիադան, որը տևելու է մինչև օգոստոսի 14-ը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին տուրում 4:0 հաշվով առավելության հասավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ: Նշենք, որ մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջին տուրում հանգստանալու հնարավորություն էր ստացել:
Հայաստան – Ճապոնիա` 4:0
Գաբրիել Սարգսյան – Ռյոսուկե Նանջո`1:0
Շինյա Կոջիմա – Սերգեյ Մովսեսյան` 0:1
Վլադիմիր Հակոբյան – Ակիրա Վատաբանե` 1:0
Ալեքս Ավերբուխ – Տիգրան Քոթանջյան` 0:1










































