Դեկտեմբերի 6-ին` ժամը 14:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի կունենա Մայր Աթոռի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվող «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2012 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:
Մրցույթին մասնակցել են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ:








































