Կամերունցի հարձակվող Սամյուել Էտո’օ կարիերան կշարունակի «Ռոմա»-ում: Այդ մասին հայտնում է Football Italia-ն: Ֆուտբոլիստն արդեն Իտալիա է ժամանել, որտեղ առաջիկա ժամերին պետք է պայմանագիր ստորագրի Իտալիայի փոխչեմպիոնի հետ:
Էտո’Օն հեռացել է «Չելսի»-ից պայմանագրի ժամկետը լրանալուց հետո և նոր ակումբ էր փնտրում: Լոնդոնյան ակումբի կազմում նա 41 հանդիպում է անցկացրել և 14 գոլ հեղինակել:
Հիշեցնենք, կարիերայի ընթացքում կամերունցի ֆուտբոլիստը հանդես է եկել «Մալյորկա»-ում, «Բարսելոնա»-ում, «Ինտեր»-ում, «Անժի»-ում և «Չելսի»-ում:







































