Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը շահել է «Թարաֆ» թերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանի դեմ ներկայացրած դատական հայցը: Դատական հայցի ներկայացման պատճառը 2012 թվականի հունվարի 4-ին «Թարաֆ» թերթում Ալթանի հեղինակած «Պետական հանցակցություն և բարոյականություն» հոդվածն է:
Անկարայի առաջին ատյանի 4-րդ դատարանը վճռել է, որ Ալթանն Էրդողանին պետք է վճարի 15,000 լիրա (մոտ 8500 դոլար) փոխհատուցում, թեև Էրդողանը պահանջում էր 30,000 լիրա: