Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ոստիկանության աշխատակիցները խախտել են քաղաքացու իրավունքները. հրավիրել են որպես «վկա» և ազատ չեն արձակել. ՄԻՊ

Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում Պաշտպանի 116 թեժ գիծ ահազանգել է Արմեն Մելքոնյանի մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում և նրան իր որդու մասին ոչ մի տեղեկություն չեն հայտնում:

Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ Արմեն Մելքոնյանը որպես վկա է կանչվել ոստիկանություն և նրան մինչև երեկոյան ժամը 22:00-ն բաց կթողնեն, սակայն Արմենի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ նրան կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել:

Ժամը 22:00-ին մեր աշխատակիցները զանգահարել են օպեր գծով տեղակալին, վերջինս հայտնել է, որ Արմենին արդեն բաց են թողել:

Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները զանգահարել են նաև Արմենին, ով նույնպես հայտնել է, որ իրեն բաց են թողել և ինքն արդեն տանն է (հետագայում պարզվել է, որ Արմենը մեր աշխատակիցներին այդպես է հայտնել ոստիկանների ճնշման ներքո): Ավելի ուշ Արմենի մայրը զանգահարել է Պաշտպանի թեժ գիծ և տեղեկացրել, որ իր որդին դեռևս գտնվում է ոստիկանության բաժնում:

Գիշերը ժամը 01:00-ի սահմաններում արագ արձագանքման աշխատակիցիները կրկին այցելել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ ոստիկանության բաժնի տվյալ օրվա պատասխանատուն պնդել է, որ Արմեն Մելքոնյանը ոստիկանությունում չի գտնվում:

Այնուհետև մեր աշխատակիցները Արմենի մորն առաջարկել են հայտարարություն տալ տղայի կորելու փաստով, ինչից անիմիջապես հետո ոստիկանությունում մեր աշխատակցին հայտնել են, որ Արմեն Մելքոնյանը ոստիկանության բաժնում է: Այդ պահին մեր աշխատակցի հարցին, թե ինչու էին թաքցնում իրականությունը, Քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ա. Քոչարյանը պատասխանել է` «Էդ պահին ըտենց էր հարմար, ըտենց ենք ասել: Կարաք` ապացուցեք»:

Արմեն Մելքոնյանը ավելի ուշ Պաշտպանին ուղղված դիմումի մեջ հայտնել է, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Կ. Հովհաննիսյանը իր դժգոհությունը իրավիճակի շուրջ հայտնել է հետևյալ կերպ. «Ասել էի քեզ մինչև առավոտ նստի ստեղ, բաց կթողնենք, դե տես հեսա ինչա լինելու», իսկ Մելքոնյանի մոր հետ հեռախոսով խոսելու ընթացքում հայհոյել է նրան:

Հաշվի առնելով Արմեն Մելքոնյանի, նրա մոր և քրոջ հոգեբանական ճնշված վիճակը` ժամը 02.00-ի սահմաններում Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները առաջարկել և վերջիններիս ուղեկցել են մինչև տուն:

Այսօր Պաշտպանի աշխատակազմ այցելած Արմեն Մելքոնյանը Պաշտպանին ուղղված դիմումով հայտնել է նաև, որ դեռևս 5 օր առաջ նրան տարել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ծեծի ենթարկել, պատիվն ու արժանապատվություն նվաստացնող վերաբերմունքի են արժանացրել և բաց թողել (ի դեպ Արմեն Մելքոնյանի դեմքին կապտուկ կար): Բացի այդ, նա հայտնել է, որ դեկտմբերի 4-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում իր կամքին հակառակ, սպառնալիքների ներքո իրենից ցուցմունք են վերցրել:

Մայրն էլ դիմումի մեջ նշել է, որ դեկտեմբերի 4-ին առավոտյան 09.30-ի սահմաններում իրեն զանգահարել է ոմն Արմինե` ներկայանալով ոստիկանության թեժ գծից և սպառնացել, որ եթե 10 րոպեյի ընթացքում Արմենը չներկայանա ոստիկանություն, իրենց համար վատ է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում