Այսօր՝ օգոստոսի 1-ին, «Բորուսիա Դորտմունդ»-ը ընկերական հանդիպում էր անցկացնում իտալական «Կիևո»-ի հետ:
Գերմանական ակումբի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես արդեն հայտնել էինք, հայազգի ֆուտբոլիստը փոքրիկ վնասվածք էր ստացել և չի կարողացել օգնել իր թիմակիցներին: Մխիթարյանը հանդիպմանը հետևում էր մարզադաշտից՝ իր խաղընկերների հետ միասին:
Հանդիպումն ավարտվել է «Բորուսիա»-ի հաղթանակով 1:0 հաշվով: Միակ գնդակը խփել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:










































