«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի երկրորդ չեմպիոնն է, որն ավարտել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը` զբաղեցնելով վերջին հորիզոնականը:
Ռոբերտո Մանչինիի սաները զիջել են Դորտմունդի «Բորուսիա»-ին և չեն կարողացել շրջանցել «Այաքս»-ին` D խմբում:
Ավելի վաղ նման հակառեկորդ էր սահմանել «Բլեքբեռն»-ը: 1995/96 թվականների մրցաշրջանում ակումբը ձախողեց B խմբում իր ելույթները: Նշված մրցաշրջանում «Բլեքբեռն»-ի հետ նույն խմբում հանդես էր գալիս Մոսկվայի «Սպարտակ»-ը, որը հաղթել էր բոլոր 6 հանդիպումներում:







































