Իտալական Gazzetta dello Sport պարբերականի փոխանցմամբ՝ Չիլիի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հաջողությամբ բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը շուտով պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ: Տրանսֆերի արժեքը կկազմի 60 մլն եվրո: Կստորագրվի երկարաժամկետ պայմանագիր՝ 150.000 եվրո շաբաթական աշխատավարձով:
Նշվում է, որ «Յունայթեդ»-ի ղեկավարներն ուշադրությամբ հետևել են բուժզննման ընթացքին: Նրանց հետաքրքրում էր հատկապես Վիդալի ծնկի վիճակը, որի պարբերական վնասվածքների պատճառով խաղացողը բաց է թողել զգալի ժամանակահատված:








































