Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ուշագրավ մանրամասներ Լևոն Հայրապետյանի կալանավորման պատճառների մասին. «Առավոտ»

«Դժվար չէ գլխի ընկնել՝ ինչ նպատակ է հետապնդում հարուցված գործը, և ինչ մտադրությամբ է կալանավորվել Լևոն Հայրապետյանը:

Հայտնի է, որ խնդրո առարկան «Բաշնեֆթ» ընկերության ակտիվներն են: 2010 թվականին ընկերության հսկիչ փաթեթը ձեռք է բերել «Սիստեմա» խումբը: Գործարքի ժամանակ միջնորդական ծառայությունները մատուցել է Լևոն Հայրապետյանը: Այժմ Ռուսաստանի իրավապահները համարում են, որ գործարքը կայացել է ՌԴ օրենսդրության պահանջների խախտմամբ, ինչի հանգամանքներն ուսումնասիրվում են քրեական գործի շրջանակներում, և Լևոն Հայրապետյանին ներկայացրել են մեղադրանք, որը թեև մինչև վերջ հստակ չէ, բայց պարունակում է փողերի լվացման հատկանիշներ:

Ի՞նչը փոխվեց վերջին 4 տարիներին, որ «Բաշնեֆթը» կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում: Միակ լուրջ փոփոխությունը նավթի շուկայում գրանցվող տեղաշարժերն են: ԽՍՀՄ փլուզումից հետո նավթի շուկան Ռուսաստանում ազատականացվեց, և ի հայտ եկան մեկ տասնյակից ավելի ընկերություններ: Այս բազմազանությունն անցած 20 տարիներին հնարավորություն չէր տալիս, որ ընկերություններից որևէ մեկը դառնա համաշխարհային նշանակության խաղացող: Օրինակ՝ գազի շուկայում «Գազպրոմի» մենաշնորհային դիրքը ապահովել էր այդ ընկերության անդրազգային ազդեցությունը, մինչդեռ նավթային կազմակերպություններից որևէ մեկը նման ազդեցության մասին երազել չէր կարող:

2012 թվականին պետական «Ռոսնեֆթ» ընկերության նախագահ նշանակվեց Իգոր Սեչինը: Այս նշանակումից հետո ռուսական նավթի շուկայում սկսվեց «Ռոսնեֆթի» կողմից ագրեսիվ կլանման քաղաքականություն: Վերջին երկու տարում կազմակերպությունը տիրացել է ՅՈԻԿՕՍ-ի նախկին բոլոր ակտիվներին, ձեռք է բերել խոշոր խաղացողներից ТНК-BP ընկերության ակտիվները և բազմաթիվ փոքր ու միջին ընկերություններ: Համատեղ ձեռնարկության հիմնմամբ ընկերությունը կլանեց նաև «Իտերային»: Որոշ գնահատականներով՝ այս կլանումների արդյունքում արդեն «Ռոսնեֆթը» տիրապետած պաշարներով դարձել է աշխարհի խոշորագույն հրապարակային նավթային կազմակերպությունը:

Ակնհայտ է, որ ակտիվների կոնսոլիդացմամբ (որն առանց ՌԴ իշխանությունների իմացության ու օժանդակության չի կարող լինել) Ռուսաստանում ձգտում են «Ռոսնեֆթը» դարձնել համաշխարհային նշանակության էներգետիկ գիգանտ:

Այս համատեքստում էլ կարելի է բացատրել, թե ինչով է պայմանավորված «Բաշնեֆթի» նկատմամբ ռուս իրավապահների հետաքրքրությունը: Այդ ընկերությունը հանդիսանում է մոտ երկու տասնյակ ընկերությունների սեփականատերը, որոնք գործունեություն են ծավալում նավթի արդյունահանման, վերամշակման, տեղափոխման բնագավառում: Առկա միտումների պայմաններում դժվար չէ գլխի ընկնել, թե ով է ներկայումս հարուցված քրեական գործի իրական շահառուն և որն է նպատակը:

Նշված ենթադրությունը հիմնավորվում է նաև այն պարզ իրողությամբ, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Լևոն Հայրապետյանը միակ կալանավորված անձն է: Գործարքի մյուս մասնակիցներն ընդամենը վկայի կարգավիճակով են հարցաքննվում:

Լևոն Հայրապետյանի առողջական վիճակն այնպիսին է, որ ռուս իրավապահները ճնշումների ազդեցությամբ կարող են ստանալ ոչ թե գործարք, այլ երկրորդ Մագնիտսկի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում