Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան բարեգործական աճուրդում գնել է Մայքլ Ջեքսոնի 55 իր, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Իմ ձեռք բերած իրերը խնամքով կպահպանվեն՝ ի հիշատակ Մայքլ Ջեքսոնի ու նրա երկրպագուների»,- գրել է երգչուհին իր Twitter-ում:
Բևերլի Հիլզի աճուրդից հավաքվել է ավելի քան 5 մլն դոլար: Աճուրդում ներկայացված է եղել փոփ երգչի 465 իր՝ կոստյումներ, բեմական զգեստապահարանի դետալներ, որոնք նա օգտագործել է իր համերգներին:
Այսպես, աճուրդի ներկայացված լոտերի թվում եղել է Bad շրջագայությունից ժակետ, որը վաճառվել է 240 հազար դոլարով, երկու ասեղնագործ ձեռնոցներ (յուրաքանչյուրը 100 հազար դոլար):
Աճուրդի եկամուտների մի մասը կուղղվի Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկին ու Շների վարժեցման կազմակերպություններից մեկին:








































