Անգլիական «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջնական որոշում է կայացրել: Պորտուգալացի մասնագետը չի ցանկանում բաժանվել Ֆերնանդո Տորեսից, չնայած այն հանգամանքին, որ թիմն արդեն գնել է Դիդյե Դրոգբայի և Դիեգո Կոստայի տրանսֆերները.
«Ցանկացած ակումբի անհրաժեշտ է երեք հարձակվող: «Չելսի»-ն իր կազմում ունի երեք հիանալի հարձակվողներ: Տորեսը այդ երեքից մեկն է»-, ասել է Մոուրինյոն:
Նախկինում տեղեկություններ էին շրջանառվում, թե Տորեսի տրանսֆերը կարող է գնել իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ը:







































