Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլից թռչում էր Քիշնև, թռիչքից կարճ ժամանակ անց ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել:
Որպես դրա պատճառ է նշվում ինքնաթիռում ռումբի առկայությունը: Ստամբուլի «Աթաթուրքի անվան» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը ենթարկվել է զննման, ինչը շարունակվում է նաև ներկայումս: Ձերբակալվել է մեկ մարդ:









































