Նորզելանդացի բժիշկները փրկել են դիաբետիկի կյանքը, ով կուրացել էր թունավորվելով օղու և դեղորայքի խառնուրդից: Այս դեպքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն մամուլում 65-ամյա թոշակառուի պատմությունը հայտնվել է միայն այն բանից հետո, երբ նա ուշքի է եկել:
Դենիս Դաթին պատմել է, որ ինքը շատ օղի է խմել հարսանեկան տարելիցի կապակցությամբ: Երբ 20 տարի դիաբետով տառապող թոշակառուն տուն է եկել, հասկացել է, որ ոչինչ չի տեսնում: Սկզբում նա որոշել է, որ փողոցում մութ է, սակայն կեսօր է եղել:
Քնից արթնանալուց հետո նա հասկացել է, որ իսկապես ոչինչ չի տեսնում: Նրա կինը նրան հասցրել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան իսկույն ուղարկել են ակտիվ թերապիայի բաժին: Նրա ախտորոշումը մեթանոլից թունավորումն է: Բուժման համար մեթանոլ է հարկավոր եղել, սակայն հիվանդանոցում չի եղել, և բժիշկները որոշել են ստանալ այն ալկոհոլից:
Հիվանդանոցի աշխատակիցներից մեկը գնացել է խանութ ու վիսկի գնել, որը և դարձել է հակաթույնը: Ըմպելիքը հիվանդին տվել են զոնդի օգնությամբ:
Դաթին ուշքի է եկել հինգ օրից: Տեսողությունը վերականգնվել է, իսկ թոշակառուն թողել է խմելը:









































