ԱՄՆ-ի շրջանային դատավոր Ռիչարդ Սիբորգը նախնական հավանության է արժանացրել Facebook-ի առաջարկած միջոցառումները՝ ուղղված սոցցանցի գովազդում անձնական տվյալների օգտագործմանը վերաբերող կոլեկտիվ հայցի կարգավորմանը: Այս մասին հայտնում է Mercury News-ը:
Ըստ համաձայնագրի՝ Facebook-ը 20 մլն դոլար կվճարի օգտատերերի խմբին, որը դժգոհ է Sponsored stories գովազդային բլոկում իր մասին տեղեկությունների կիրառումից:
Բացի այդ՝ սոցցանցը կներմուծի նոր կարգավորում, որը օգտատիրոջը թույլ կտա հրաժարվել գովազդում իր մասին հետագա հիշատակումից:









































