Ռուասսիի փարիզյան օդանավակայանում ձերբակալվել են ուղևորների բեռն առևանգող աշխատակիցները: Ինչպես պարզ է դարձել ավելի ուշ՝ 11 բեռնակիրներ և ուղևորների աջակցության երկու հատուկ աշխատակիցներ զբաղվել են հեռախոսների, համակարգիչների, զարդերի, զգեստապահարանի տարրերի և թանկարժեք հուշանվերների գողությամբ:
2008 սեպտեմբերից գողերը բացել են ցանկացած տիպի փական և ուղևորներին զրկել են տեղափոխվող թանկարժեք իրերից:
Ոստիկանությունը սկսել է հանցագործների որոնման աշխատանքներն այն բանից հետո, երբ խստացել էին բողոքներ 2Е և 2F տերմինալներից բեռների կրելու վերաբերյալ դժգոհությունները:
Հոկտեմբերին արդեն խումբը գտնվում էր ոստիկանության ուշադրության ներքո, իսկ հեռախոսային գաղտնալսումների շնորհիվ հաջողվել է նրանց բացահայտել:








































