Ալժիրի բնակիչ Ահմեդ Ֆերգանին իրեն մեղավոր է ճանաչել Մանհեթանի սինագոգում ահաբեկչության կազմակերպման համար՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
27-ամյա Ֆերգանին իր մեղքը ճանաչել է առաջադրված մեղադրանքի բոլոր 10 կետերով: Նրա դատավճիռը կայացվելու է 2013թ-ի հունվարին:
Ահմեդ Ֆերգանին և Մարոկկոյի բնակիչ Մոհամմեդ Մանդուխը ձերբակալվել են 2011թ-ի մայիսին: Նրանց ձերբակալումը դարձել է հատուկ ծառայության աշխատակիցների օպերացիայի արդյունք:
Յոթ ամիս շարունակ քողարկված աշխատող հատուկ ծառայության աշխատակիցները անընդհատ կապի մեջ են եղել նրանց հետ և ապացույցներ են հավաքել ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ: Հաղորդվում էր, որ ահաբեկչության կազմակերպման շրջանակում Ֆերգանին ու Մանդուխը գործակալներից ձեռք են բերել երկու հրացան և ական: Սինագոգ մտնելու համար Ֆերգանը մտադիր էր մորուք աճեցնել, ինչը, նրա կարծիքով, իրեն նման կդարձներ հրեայի:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք պարտասրվում է իր մեղքը ճանաչել գործի երկրորդ անդամը:











































