Զինված ընդդիմության գրոհայինները չորեքշաբթի երեկոյան ականանետային հարձակման են ենթարկել Դամասկոսի արվարձանները: Փախստականների Վաֆիդին ճամբարի մարզադաշտում պայթած արկերը խլել են 7 մարդու, այդ թվում՝ 5 երեխայի կյանք: Այս մասին հայտնում ITAR-TASS-ը:
Վնասվածքներ է ստացել 64 մարդ: Նրանց մեծ մասը երեխաներ են, ովքեր տոնական օրը զբոսնել են ծնողների հետ:
Չորեքշաբթի ականապատված ատոմեքենա է պայթեցվել Հոմս քաղաքում, որը գտնվում է Դամասկոսից 165 կմ հյուսիս: Ահաբեկչությունն իրականացվել է ալավիներով բնակեցված Վադի-Դահաբ թաղամասի աշխույժ հրապարակում: Զոհվել է 2, վիրավորվել 26 մարդ:








































