Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարող են պայմանավորվել շփման գծում լարվածության թուլացման շուրջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, վերլուծաբան Մասիս Մայիլյանը:

-Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն առաջին անգամ հայտարարել է, որ եթե նույնիսկ Լեռնային Ղարաբաղը դարձյալ մասնակցի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին, ապա Մադրիդյան փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա: Փաստաթղթի մասին, իհարկե, շատ է խոսվել, քննարկվել: Ակնհայտ է, որ Ստեփանակերտը նման հայտարարությամբ չէր կարող հանդես գալ՝ առանց Երևանի համաձայնության, մանավանդ որ, տեսանելի ապագայում չի երևում բանակցություններում Արցախի մասնակցության հեռանկարը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հայկական կողմերն անհրաժեշտ համարեցին խոսել այս մասին հենց այս փուլում:

-Հաճելի էր տեղեկանալ, որ Ղարաբաղի վարչապետը՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը, չի աջակցում «Մադրիդյան փաստաթղթին»: 2009 թվականից սկսած՝ ԼՂՀ փորձագետներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ փաստարկված հայտարարել են «Մադրիդյան սկզբունքների» և դրանց շուրջ որոշակի էլեմենտների իրագործման վտանգի մասին: Կարելի էր համաձայնել Ձեր ենթադրության հետ, եթե այդպիսի հայտարարություններով հանդես գային ԼՂՀ պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են ԼՂՀ արտաքին քաղաքականության համար, այսինքն՝ նախագահն ու Արցախի ԱԳ նախարարը:

-Կարելի՞ է ենթադրել, որ Երևանն այլևս պատրաստ չէ շարունակել բանակցությունները Մադրիդյան սկզբունքների շուրջ: Գուցե սա ուղղորդվա՞ծ դիրքորոշում է, և Երևանը ևս ազատ չէ բանակցություններում:

-Քանի դեռ պաշտոնական Երևանը հանդես չի եկել «Մադրիդյան փաստաթղթից» հրաժարվելու մասին համապատասխան հայտարարությամբ՝ դժվար կլինի դատել Հայաստանի փոփոխված դիրքորոշման մասին:

-Պարոն Մայիլյան, վերջին գրեթե երկու ամիսների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները խոսում են նախագահների մակարդակով հանդիպման մասին, սակայն հանդիպումն ինչ-ինչ պատճառներով չի կայանում, ավելին՝ այդ խոսակցություններին զուգահեռ սրվում է իրավիճակը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ինչո՞վ կարելի է սա բացատրել, ո՞ւմ է ձեռնտու լարվածությունը:

-Հակամարտության գոտում լարվածության հրահրմամբ զբաղվում է Ադրբեջանը: Այդպիսով Ադրբեջանը ապարդյուն փորձեր է իրականացնում տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային խաղացողներին շանտաժի ենթարկելու և Հայաստանից ու ԼՂ-ից միակողմանի զիջումներ ստանալու նպատակով:

-Սա կարո՞ղ է արդյոք կապ ունենալ վերջին ամիսներին շատ շրջանառվող Ռուսաստան-Ադրբեջան կուլիսային պայմանավորվածությունների մասին խոսակցությունների հետ:

-Այս մարտավարությունն իրականացվում է արդեն մի քանի տարի, և չեմ կարծում, թե դա կապված է այն բանի հետ, ինչի մասին Դուք խոսում եք:

-Անվստահության մթնոլորտում հանդիպելու դեպքում ինչի՞ շուրջ կարող են բանակցել նախագահները, այսինքն՝ կա՞ արդյոք բանակցությունների առարկա:

-Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները՝ որպես հակամարտության երեք կողմերից երկուսի ղեկավարներ, միշտ ունեն ինչ-որ խոսելու բան և որոշակի պայմանավորվածությունների հասնելու անհրաժեշտություն: Եթե բարի կամք ցուցաբերվի, ապա, օրինակ, կարելի է պայմանավորվել պաշտոնական ԶԼՄ-ներում ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու մասին շփման գծում լարվածությունը թուլացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում