Nokia-ի հեռախոսները չեն դիմանում iOS և Android սարքավորումների մրցակցությանը: Եկամուտն այնքան է նվազել, որ ընկերությունը ստիպված 170 մլն եվրոյով վաճառել է Էսպոոյում գտնվող իր գլխավոր գրասենյակը:
Սակայն, ինչպես The Verge-ին հաղորդել է ընկերության ֆինանսների բաժնի տնօրեն Թիմո Իհամուոտիլան, Nokia-ն կմնա նույն գրասենյակում՝ վարձակալական հիմունքներով: Ընկերությունը նաև կրճատում է ավելի քան 10000 աշխատատեղ:
Չնայած այս դժվարություններին՝ Nokia-ն գումար է հայթայթել, որպեսզի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ նոր զանգ ձայնագրի իր հեռախոսների համար:
Մասնագետները ստեղծված իրավիճակն արդարացնում են նրանով, որ Nokia-ն շտաբ–գրասենյակ վաճառող միակ ընկերությունը չէ:









































