Ինչպես հայտնի է, ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի կարողությունը գնահատվում է միլիոնավոր դոլարներ, այդ պատճառով նա կարող է չանհանգստանալ իր ֆինանսական բարեկեցության համար:
Այնուամենայնիվ, Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության գոծընթացում խոչընդոտ է հանդիսացել նրա նշանադրության մատանին, որը Քարդաշյանը հրաժարվում է վերադարձնել իր նախկին ամուսնուն`Քրիս Համֆրիսին:
Hollyscoop-ի տեղեկատվության համաձայն` Քարդաշյանը պարտավոր չէ մատանին վերադարձնել Համֆրիսին, քանի որ ըստ ամուսնական պայմանագրի, Քիմն իրավունք ունի պահել մինչև երկու միլիոն դոլարի կարողություն:
Իրավիճակին մոտ աղբյուրը նշել է, որ Քրիսը պնդում է, որ ամուսնությունն ուղղակի ձևական բնույթ է կրել: Քիմն ամուսնացել է իր հետ միայն ինքնագովազդի համար, այդ պատճառով նա իրավունք չունի իրեն պահել նման թանկարժեք նվեր:
Վերջերս Քարդաշյանի փաստաբանը դատավորին ասել է, որ իր հաճախորդը ձեռնաշղթաներով իրեն կգամի Համֆրիսին և հանգիստ չի թողնի նրան, քանի դեռ դատական գործընթացը չի ավարտվել:
Հիշեցնենք, որ Քիմը Քրիսից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել 2011թ հոկտեմբերին ամուսնությունից 72 օր հետո:












































