Կատալոնիայի 77-ամյա Մանցե Մաչոն նոր բարձունքների է հասել պարաշյուտային մարզաձեւում: Նա նախընտրում է ակտիվ հանգիստ: Վերջերս նա դարձել է ամենաերկար թռիչքը կատարած ամենատարեց մարդն աշխարհում:
Այս պահին տատիկը պարաշյուտով արդեն թռել է 903 անգամ: Իսկ առաջին թռիչքը նա կատարել է 30 տարեկանում: Չնայած այն հանգամանքին, որ Մանցեի ոտքերը պրոտեզավորված են, տատիկը չի հանձնվում եւ ցանկանում է նոր ռեկորդներ սահմանել: