Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Տեղյակ չեմ՝ Հովիկ Աբրահամյանը թալանչի է, թե ոչ

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀ Կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

– Այս օրերին բոլորը կարծես թե ամփոփում են կառավարության 100-օրյա գործունեությունը և բավական կոշտ դիտարկումներ անում ՝ հույսեր չփայփայելով, որ այս կառավարությունն ընդունակ կլինի բեկում մտցնելու երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: Քառյակը մինչև աշուն ժամանակ է տվել այն 12 կետերի կատարման մասով, որոնք չկատարելու դեպքում խիստ գործողություններ են սպասվում, ինչու չէ՝ նաև հանրային գործողությունների տեսքով: Կխնդրեի՝ ամփոփեք կառավարության գործունեությունը, այն կառավարության, որի ծրագիրը հաստատվել է ԱԺ-ում, որի հաշվետվություններն եք լսել տարբեր գերատեսչություններից և տարբեր նախարարներից: Նաև` 12 կետի պահանջով ի՞նչ հույսեր ունեք:

– Նախ պետք է ասեմ, որ ի սկզբանե մենք արդեն մեր կարծիքը հայտնել էինք նորաստեղծ կառավարության կազմի մասին՝ փաստելով, որ որևէ կառավարություն Հայաստանում անգամ ամենաազնիվ մղումներն ունենալու պարագայում ինչ-որ բան փոխելու ունակ չէ:

– Իսկ ինչո՞ւ էիք պահանջում Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

– Որին պիտի հաջորդեր արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականը: Դա պրոցես էր, որը պիտի բերեր դրան:

– Իսկ ինչո՞ւ չբերեց… Դուք շատ լավ գիտեիք, որ Տիգրան Սարգսյանին հաջորդելու է Հովիկ Աբրահամյանը, որ օլիգարխիան գալու է իշխանության, որ կառավարությունը դառնալու է օլիգարխիկ: Այսինքն՝ իմանալով այդ բոլորը՝ դուք այնուամենայնիվ պահանջում էիք Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

– Դա ճանապարհ էր ամբողջական իշխանափոխության, որին մենք ձգտում էինք:

– Այսինքն՝ գոնե ձեր գործընկների հետ պայմանավորվել էիք, որ առաջինը Տիգրան Սարգսյանի հրաժարականն է, հաջորդը Սերժ Սարգսյանի՞նն է լինելու:

– Բոլոր հարցերը չէ, որ դու նախօրոք ձևակերպում ես, բայց հասկանում ես, որ պրոցեսի ընթացքում այդ ձևակերպմանը կարող ենք գալ, և այդ տրամադրությունները կային բոլորի մոտ, հետևաբար կարելի է ասել, որ, այո, մենք ունեինք այդ համաձայնությունը, և եթե մեզ հաջողվում էր հասնել Տիգրան Սարգսյանի հրաժարականին հանրային ճնշման արդյունքում, ապա միանշանակ այդ հանրային ընդվզումը շարունակություն էր ունենալու, և հասարակությունը չէր բավարարվելու միայն Տիգրան Սարգսյանի հրաժարականով: Կար նման համաձայնություն, և մենք գնում էինք դրան:

– Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո Ձեր գործընկերները հրաժարվեցի՞ն այդ նախնական համաձայնությունից:

– Ո՛չ, նման բան չկար: Խնդիրն այն էր, որ Սերժ Սարգսյանը կանխեց այն, ինչ մենք ծրագրում էինք:

– Փաստորեն, Սերժ Սարգսյա՞նն էր ընդհանուր առմամբ տնօրինում և կառավարում քառյակի պայմանավորվածությունը:

– Դուք կարող եք այդպես մտածել, իսկ ես կարող եմ ասել, որ դա զուրկ է հիմնավորումից: Ձեր ձևակերպումը մի փոքր սխալ է: Մենք չէինք կարող կանխատեսել, որ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ առաջ Տիգրան Սարգսյանին գահընկեց կաներ: Ամեն դեպքում, նա հաշվարկել էր, թե ինչ է սպասվում իրեն, և Տիգրան Սարգսյանի հրաժարականը վաղուց արդեն պլանավորված էր: Նա ուղղակի սպասել էր հարմար պահի, որպեսզի այդ ընդհանուր լարվածությունը կարողանա մեղմել: Ինչը, պիտի խոստովանեմ, այդ պահին նրան հաջողվեց:

– Եվ արդյունքում 100 օ՞րը…

– 100 օրը ինձ համար սիմվոլիկ ժամանակահատված է, և կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ 100 օրում ոչ մի բան չի կարող փոխվել, առավել ևս՝ տեսանելի մասով: Հովիկ Աբրահամյանի անձին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ինձ համար էական չէ, թե ով է վարչապետը:

– ՀԱԿ առաջնորդն ասում է, որ նա թալանչի է:

– Եթե ՀԱԿ առաջնորդը ասում է՝ ուրեմն մի բան գիտի:

– Թալանչի՞ է, թե՞ ոչ…

– Ես ինքս չեմ աշխատել Հովիկ Աբրահամյանի հետ և նման փաստերի մասին չեմ ուզում խոսել, որովհետև ինքս անձամբ այդ փաստերին տեղյակ չեմ: Բայց չեմ կարող չընդունել, որ Հովիկ Աբրահամյանը կլանի մաս է կազմում և բավական մեծ դերակատարություն ունի: Քանի դեռ կա այս քրեաօլիգարխիկ համակարգը, ով էլ նրանց հետ համագործակցում է և զբաղեցնում լրջագույն պաշտոն՝ նա ապրում և գործում է կլանի օրենքներով, և որևէ մեկը զերծ չէ այդ հանցանքներից: Հետևաբար, ընդունելով Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը՝ անձնական տեսակետ չեմ ուզում արտահայտել, որովհետև, նորից եմ կրկնում, Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ ճանապարհ է անցել այդ թիմի որոշ անդամների հետ, որոնք նախկինում աշխատել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, ես բարեբախտություն եմ ունեցել չաշխատելու, հետևաբար ինձ համար 100 օրը սիմվոլիկ ժամանակ է:

– Իսկ գործունեության այս 100 օրվա ընթացքում կարևոր քայլերը, որ ձեռնարկել է կառավարությունը, Ձեզ տպավորել կամ հիասթափեցրե՞լ են…

– Ինձ ոչինչ չի տպավորել, որովհետև, նորից եմ ասում, դրանք կարող են իմիտացիոն քայլեր լինել:

– Օրինակ՝ Ալեքսանյան Սամվելի հարկային արտոնությունները Ձեզ չե՞ն ոգևորել…

– Շատ են ոգևորել, որովհետև կարծես թե Սամվել Ալեքսանյանն ընդհանրապես ոչ մի արտոնությունից չէր օգտվում: Հիմա եթե արտոնություն տվել են՝ ուրեմն լավ է:

– Կառավարությունը կուտակայինի մասով փոփոխություններ արեց, որին դուք ոչ մի կերպ չմասնակցեցիք:

– Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը այստեղ սկզբնական շրջանում փորձեց տպավորություն ստեղծել, որ ինքը կգնա արմատական փոփոխությունների և պարտադիր բաղադրիչը կհանվի օրինագծից, բայց արդյունքում ունեցանք այն, ինչ այսօր ունենք: Բայց նորից կրկնեմ՝ Հովիկ Աբրահամյանը չի որոշում, թե մեր երկրում ինչ պետք է լինի:

– Հիմա ստացվում է, որ Դուք պաշտպանում եք Հովիկ Աբրահամյանին և ասում եք, որ Հովիկ Աբրահամյանը մեղավոր չի:

– Չէ, չէ, չէ, չէ: Ինձ համար բոլոր չարիքները սկսվում են Սերժ Սարգսյանից: Եթե հիմա Հովիկ Աբրահամյանի փոխարեն լիներ, ասենք, Դավիթ Հարությունյանը` ես նույն կերպ էի արտահայտվելու, որովհետև ինձ համար վարչապետի անձը ոչինչ չի փոխում մեր երկրում:

– Բայց Հովիկ Աբրահամյանը ունի քարտ-բլանշ, ունի բոլոր իրավունքները, ինչպես ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում ասվեց`  Սերժ Սարգսյանը նրան տվեց գործելու ազատություն, հնարավորություններ, աջակցություն, որպեսզի նա կարողանա դրսևորվել:

– Ես չեմ կարծում, որ այդ ազատությունը նրան լիարժեքորեն տրվի, որովհետև Սերժ Սարգսյանը սովորություն ունի ամեն ինչ վերահսկելու և ամեն ինչ ծառայեցնելու իր կոնկրետ կլանային շահերին, որի անդամ է նաև, բնականաբար, Հովիկ Աբրահամյանը: Նորից եմ կրկնում, որ չունեինք որևիցե վստահություն և՛ այս կառավարության նկատմամբ, և՛ հաջորդի նկատմամբ չենք ունենա, եթե դեռ նախագահական աթոռին է նստած Սերժ Սարգսյանը, որովհետև ամեն ինչ ուղղորդվում է այնտեղից: Եվ նորից եմ ասում` անձերով ոչինչ չի փոխվում Հայաստանում: Քրեաօլիգարխիկ համակարգը պետք է փոխել:

– Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս հրատապ հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին և ասել, որ իր ունեցած տեղեկություններով` գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, Սերժ Սարգսյանը պատրաստվում է ԲՀԿ նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների ու շանտաժի լեզուն, ինչը ոչ մի պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի և ողջ հասարակության կողմից: Անցած շաբաթավերջին Ծառուկյանն ու Սարգսյանը Ծաղկաձորում միասին «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառումն էին դիտում և բավական ջերմ հարաբերությունների մեջ էին կարծես: Ծառուկյանը թողնո՞ւմ է այնպիսի մարդու տպավորություն, որին, ըստ Լևոն  Տեր-Պետրոսյանի տեղեկությունների, մտրակեն: Ծառուկյանը հույս ներշնչո՞ւմ է, որ կարող է Սերժ Սարգսյանի դեմ կտրուկ գործողությունների գնալ և  մինչև 2017 թվականը պահանջել նրա հրաժարականը:

– Եթե հույս չներշնչեր, ապա մենք միանշանակ նույն ճանապարհով չէինք գնա: Հրապարակային գործունեությունը մի բան է, իրականում պրոցեսներն ընթանում են շատ ավելի ստվերային հատվածում: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանը թիմով կգնա այն ծրագրով, ինչը համատեղ մշակվել է քառյակի կողմից: Հնարավորություն կլինի ամբողջական իշխանափոխության գնալ: Վստահ եմ, որ նա մեզ հետ նույն ճանապարհով կգնա:

– Այսինքն` նա այդպիսի հավաստիացում է տվել:

– Ես բանակցություններին չեմ մասնակցել, չեմ կարող որևիցե բան պնդել կամ հերքել, բայց ես տեսնում եմ, թե ինչպես է այսօր գործում նրա թիմը: Ավելին` կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը պակաս մտահոգված չէ մեր երկրի ապագայով:

– Ծառուկյանի մտահոգությունները գոնե մասնակի բավարարվել են: Հովիկ Աբրահամյանը վարչապետ է, նրա բիզնեսները այս պահին անձեռնմխելի են, նրա հետևից չի գալիս դատախազությունը, նրա շրջապատը այսօր պաշտպանված է:

– Ես չեմ կարծում, որ այդքան պաշտպանված է: Հնարավոր է` մեկ այլ իրավիճակում այդ թիմի նկատմամբ մտրակի գործողություններ կիրականացվեն, և Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը փորձել է ներկայացնել այն, ինչ որ ինքը կանխատեսում է:

– Ինչ-որ տագնապ եմ տեսնում Տեր-Պետրոսյանի մոտ, վախ, որ Ծառուկյանը փախչում է այդ ոչ իշխանական ճամբարից և գոնե առժամանակ իրեն չի տեսնում կտրուկ գործողություններ իրականացնողի դերում:

– Անկեղծ ասած, ես նման տագնապ չեմ տեսնում Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ: Ավելին` նա միշտ շատ ինքնավստահ է, գիտի իր անելիքները: Միշտ չի, որ բոլորը կարող են այդ անելիքները իրենց համար ընդունելի համարել, բայց նա երկարաժամկետ քաղաքական խաղի մեջ մտած մարդ է:

– Վարչապետի հրաժարականի ժամանակ չհրապարակեցիք վարչապետի Ձեր թեկնածուի որևէ անուն, կարելի՞ է իմանալ` ո՞վ է լինելու քառյակի թեկնածուն, եթե Սերժ Սարգսյանը հեռանա:

– Ինձ թվում է` մի քիչ շատ ենք առաջ անցնում:

– Դե աշնանը ուզում եք Սերժ Սարգսյանին տապալել: Ո՞վ է թեկնածուն: Ընդամենը 3-4 ամիս հետո կարող է Սերժ Սարգսյանը նախագահ չլինել:

– Թեկնածուները բազմաթիվ կարող են լինել, բայց ինձ համար կա նախընտրելի թեկնածու:

– Կարելի՞ է իմանալ:

– Կգա ժամանակը, ես այդ մասին կհայտարարեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում