Արքայազն Ուիլյամը երեքշաբթի առավոտյան կրկին այցելել է Էդուարդ 7-րդ թագավորի անունը կրող Լոնդոնի հիվանդանոց: այստեղ արդեն երկու օր գտնվում է նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, ով մի քանի շաբաթական հղի է։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նախօրեին արքայազն Ուիլյամն օրվա մեծ մասն անցկացրել էր հիվանդանոցում՝ Քեյթի հետ:
Երեքշաբթի առավոտյան նա նորից միայնակ եկել է հիվանդանոց և արագ մտել շենք: Թագավորական ընտանիքի անդամներից կամ Քեյթի հարազատներից ոչ ոք դեռևս չի այցելել նրան:
Դքսուհին տառապում է տոքսիկոզով, երբ կինը սրտխառնոց և թուլություն է զգում հղիության ընթացքում: Նա մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում, քանի որ պետք է գտնվի բժիշկների մշտական հսկողության ներքո:








































