Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Օսկանյանի գործողություններում հանցակազմի տարրերը բացակայում են. ՌԴ Պետության և իրավունքի ինստիտուտ

ՌԴ Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտը իրավական եզրակացություն է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության կողմից «փողերի լվացման»հատկանիշներով հարուցված քրեական գործի վերաբերյալ, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին: Եզրակացության որոշ հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև: Փաստաթղթի ռուսերեն բնօրինակը կցված է:

«Վ. Մ. Օսկանյանի գործողություններում հակաիրավականության տարրի առկայության համար անհրաժեշտ է հաստատել, որ նա իրեն վստահված դրամական միջոցներն օգտագործել է շահադիտական նպատակներով: Օսկանյանի կողմից ավանդադրված գումարից ստացված եկամուտը չի կարող որակվել որպես եկամտի ստացում այնքան ժամանակ, քանի դեռ չի ապացուցվել այդ եկամուտի օգտագործումը նրա օգտին»:

«Սիվիլիթաս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանից ստացված դրամական միջոցների պահումը Օսկանյանի հաշվեհամարին՝ նրա անձնական միջոցների հետ մեկտեղ, և հետագայում այդ միջոցների տնօրինումը իրավաչափ է, քանի որ դրամական միջոցներն ունեն փոխադարձ փոխարինելիության հատկանիշ, և այնքան ժամանակ, քանի դեռ Օսկանյանի գույքային դրությունը (հաշվի առնելով նրա բոլոր ակտիվները՝ չսահմանափակվելով տվյալ մեկ հաշվեհամարում առկա միջոցներով) թույլ է տալիս կատարել ստացված միջոցների՝ բարեգործական նպատակներով տնօրինման վերաբերյալ քաղաքացիական իրավական պարտավորությունը, Օսկանյանը գործում է իրավաչափ:

Օսկանյանի հաշվեհամարին պահվող դրամական միջոցներից բանկային տոկոսադրույքի ստացումը իրավաչափ է, քանի որ կուտակված տոկոսային եկամուտը փոխանցվել է հիմնադրամի հաշվեհամարին մյուս դրամական միջոցների հետ, որոնք պատկանել են Օսկանյանին, այսինքն՝ վերջինս չի ստացել որևէ գույքային եկամուտ այդ միջոցների պահումից:

Այն փաստը, որ Կարապետյանից ստացված գումարը անմիջապես չի փոխանցվել Հիմնադրամի հաշվեհամարին, չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը, քանի որ պայմանավորվածության համաձայն՝ Օսկանյանն իրավասու էր գումարը տնօրինել սեփական հայեցողությամբ՝ Հիմնադրամի շահերից ելնելով՝ առանց սահմանված ժամկետների:

Հետևաբար՝ Օսկանյանի՝ որպես մեղադրանք առաջադրվող վերոհիշյալ գործողությունները համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը, ուստի՝ իրավաչափ են, ինչը բացառում է դրանց որակումը որպես յուրացում»:

«Օսկանյանը օրինական կերպով է տնօրինել բարեգործական նպատակներով իրեն փոխանցված գումարը՝ մինչև Կարապետյանի և նվիրատուի առջև ստանձնած պարտավորության կատարման պահը: Վիճելի գումարը տնօրինելու ժամանակահատվածում Օսկանյանը և ոչ մի անգամ գումարը չի օգտագործել իր օգտին»:

«Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Օսկանյանի գործողություններում բացակայում են հանցակազմի հատկանիշները՝ նախատեսված ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածով, այն է ՝ գործողությունների հակաիրավականություն, հանցագործի կամ այլ անձանց կողմից գույքի անհատույց օգտագործում, որպես հանցագործության հետևանք՝ սեփականատիրոջը վնասի պատճառում»:

«Ինչ վերաբերում է հանցակազմի հատկանիշներին, որոնք նախատեսված են ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածով («հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում»), ապա դրամական միջոցները, որոնց օրինականացման մեջ մեղադրվում է Օսկանյանը, ձեռք են բերվել նվիրատվության պայմանագրով, ունեն ծագման օրինական աղբյուր, փոխանցվել են անկանխիկ՝ նշանակելով վճարման այն կարգը, որը համապատասխանում է կողմերի կողմից հետապնդվող և իրականացվող գործարքների իրական տնտեսական իմաստն արտացոլող իրական շուկայական նպատակին:

Վերոգրյալից հետևում է, որ կողմերը Օսկանյանի կողմից վերոհիշյալ դրամական միջոցների տնօրինմանն օրինական տեսք հաղորդելու նպատակ չեն հետապնդել»:

«Վերը նշված փաստարկներն ու հանգամանքները՝ իրենց համակարգային փոխկապակցվածության մեջ, թույլ են տալիս անել այն եզրահանգումը, որ սույն եզրակացության նախաբանում նկարագրված՝ Վ. Մ. Օսկանյանի գործողություններում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179, 190 հոդվածներով նախատեսված հանցակազմի տարրերը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում